«Միլան»-ի տնօրեն Բարբարա Բերլուսկոնիի կարծիքով` ակումբի պոտենցիալ սինգապուրցի գնորդը չի կարող ձեռք բերել «ռոսսոներիներ»-ի բաժնետոմսերի 51%-ը` վճարելով 300 մլն եվրո:
Սիլվիո Բորլուսկոնիի դուստրը նշել է, որ առաջարկված գումարը շատ ցածր է: Վճարելով 300 մլն եվրո ներդնողը կարող է գնել ակումբի բաժնետոմսերի ընդամենը 30%-ը:
Հայր և դուստր Բերլուսկոնիները 1 մլրդ եվրո են գնահատել «Միլան»-ը: Այդ մասին է հայտնում Football Italia-ն:








































