Հրապարակվել է հեռուստատեսային TV BAFTA մրցանակի հավակնորդների ցուցակը, որն ամեն տարի հանձնվում է Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի կողմից, գրում է spletnik.ru-ն:
Այդ մրցանակին հավակնող համաշխարհային աստղերից մեկը Հելենա Բոնեմ Քարթերն է: Մրցանակին նա կարող է արժանանալ «Բարտոն և Թեյլոր» դրամայում Էլիզաբեթ Թեյլորի դերը խաղալու համար:
Ֆիլմում աստղի գործընկերը Դոմինիկ Ոեսթն է, որը խաղում է Ռիչարդ Բարտոնի դերը և հավակնում է «Տարվա լավագույն դերասան մրցանակին»:
Ընդ որում, այս անվանակարգում է նաև Ջեյմի Դորնանը, որը կարող է մրցանակի արժանանալ «Փլուզում» սերիալում խաղալու համար:












































