Սիրիայի հարավ-արևելքում գործողությունների գոտուց ամերիկացի զինծառայողների հեռանալը չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է այդ երկրից զորքերի դուրսբերումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«50-100 ամերիկացի զինծառայողի դուրսբերումը Սիրիայից պաշտոնական դուրսբերման մեկնարկը չէ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նշել է, որ ամերիկացի 50 զինծառայող Սիրիայի այլ շրջան կտեղափոխվեն։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Հյոսիսային Սիրիայում Թուրքիայի գործողությանը։