ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Չելսի»-ի դեմ պատասխան հանդիպումից առաջ նշել է, որ իրենց առաջնային նպատակը համարվում է Չեմպիոնների լիգայում հաղթելը:
«Մենք շատ կարևոր նպատակ ունենք,- Բլանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: – Մենք ցանականում ենք ամեն ինչ հաղթել Ֆրանսիայում, բայց Չեմպիոնների լիգան առաջնային է: Անհրաժեշտ է լոնդոնյան ակումբին սեփական խաղը պարտադրել, եթե ցանկանում ենք Եվրոպայում հարգանք վաստակել: Դեռևս մեզ հաջողվել է բոլոր խաղերում գոլ խփել»:
Հիշեցնենք, որ Փարիզում այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել է ՊՍԺ-ի 3:1 հաշվով հաղթանակով:










































