ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին պետական դավաճանության մեջ և կոչ արել նրանց իմփիչմենթի կանչել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հայտնի է, որ ավելի վաղ ամերիկյան առաջնորդը հարձակվել էր Շիֆի դեմ՝ խիստ քննադատությամբ և հայտարարել նրա ձերբակալության անհրաժեշտության մասին։
«Նենսի Փելոսին գիտեր ամեն ինչի մասին, ստերի և կեղծիքների շատ դեպքեր, որոնք կատարել է խորամանկ Ադամ Շիֆը Կոնգրեսի և ամերիկացի ժողովրդի դեմ»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Փելոսին, ինչպես Շիֆը, « մեղավոր է … հատկապես ծանր և աննշան հանցագործությունների և նույնիսկ պետական դավաճանության համար»։