Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչի բացակայության պայմաններում ինքը «Չելսի»-ի հետ պատասխան խաղում պետք է գործի հարձակման կենտրոնում:
«Ինձ ավելի լավ եմ զգում հարձակման կենտրոնում: Դա նորմալ է: Այդպիսին է իմ աշխատանքը: Ինձ համար դա մեծ պատասխանատվություն կլինի:
Լուրջ առավելություն ունենք «Չելսի»-ի նկատմամբ և զգոն ենք լինելու: Հեշտ չի լինելու, բայց մենք ի զորու ենք հասնել մեր նպատակին: Պետք է ավարտին հասցնել սկսած գործը»,- հայտարարել է Կավանին:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբն առաջին խաղում սեփական հարկի տակ առավելության էր հասել 3:1 հաշվով:








































