Ուկրաինան երկու տարում տնտեսական աճ կունենա: Այս մասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ ներկայում գոյություն ունի տնտեսական իրավիճակի զարգացման երկու տարբերակ՝ իրականացնել թերապիա և ստանալ առողջ երկիրր, կամ չբուժել այն ու տնտեսապես մահանալ, ունենալ դեֆոլտ: «Պետք է բուժել երկիրն ու այն հաջողակ դարձնել»,- նշել է Յացենյուկը:
Նա նաև վստահեցրել է, որ կառավարությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարի իրական ծրագիր: Նա հավելել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն իրական պայքար կհայտարարեն կոռուպցիայի դեմ:
Դրա համար Յացենյուկը խոստացել է նրանց համար սահմանել բարձր աշխատավարձ և ապահովել նյութատեխնիկական միջոցներով:







































