Ուկրաինայում ուժի մեջ է մտնում երկրի տարածքում ռուսների գտնվելու ժամկետի սահմանափակումը: Համաձայն նոր օրենքի՝ Ուկրաինա ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում գտնվել առնվազն 90 օր՝ ժամանելու առաջին օրվանից 180 օրվա ընթացքում՝ գրում է ITAR-TASS-ը:
«Ապրիլի 7-ին, ժամը 0:00-ից, պետական սահմանապահ ծառայությունը սկսում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Ուկրաինայում գտնվելու պահանջի կատարման ստուգումը: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմից սահմանված սահմանափակումների, որը 2014-ի հունվարի 1-ից Ուկրաինայի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու նմանատիպ ժամկետային սահմանափակումներ է մտցրել»,- հայտնել են սահմանապահ գերատեսչությունում:








































