Կոստա Ռիկայում բացվել են ընտրատեղամասերը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, հաղորդում է Agence France-Presse-ը։ Երկրորդ փուլում ընտրողները հնարավորություն կստանան իրենց ձայնը տալ հօգուտ նախագահի միակ թեկնածուի՝ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից առաջադրված Գիլերմո Սոլիսի։
Նախագահի մյուս թեկնածուն՝ կառավարող Ազգային ազատագրություն կուսակցության ներկայացուցիչ Ջոնի Արայան մարտի սկզբին հրաժարվեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։
Պատճառը սոցհարցումների արդյունքներն էին, որոնք ցուցադրում էին Արայայի չափազանց ցածր վարկանիշը։







































