Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

«ՍԴ ճգնաժամի հաղթահարման իրավական ճանապարհը սպառելուց հետո լուծումներն արդեն հայտնվելու են քաղաքական դաշտում»

«Օրենքի տեսանկյունից պետք է սպառվեն հարցը լուծելու իրավական բոլոր հնարավոր տարբերակները։ Իսկ իրավական ճանապարհը սպառելուց հետո լուծումներն արդեն հայտնվում են քաղաքական դաշտում, և խնդրի լուծումը դառնալու է քաղաքական լուծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ ներկայացրած նախագծին ու դրա հնարավոր ելքերին։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, նշել էր, որ բացառված չէ, որ ՍԴ-ում նախագիծը հայտնվի փակուղում։ «Ոչինչ չի բացառվում։ Թե ինչպես կվարվի ՍԴ-ն մեր ներկայացրած փաստերի հետ, կտեսնենք առաջիկայում։

Բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը ոչ թե մեկ դատավորի կարծիքով է առաջնորդվելու, կամ իրենց վճիռը լինելու է մեկ դատավորի հիմքով, այլ, այնուամենայնիվ, բոլոր դատավորները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը, արտահայտվեն։ Այս պահի դրությամբ, նշել, թե ՍԴ-ն ունի հստակ դիրքորոշում այս հարցի հետ կապված, չեմ կարծում։

Պետք է սպասել, քանի որ առաջիկայում ԱԺ լիագումար նիստի ընթացքում ԱԺ դահլիճում տեղի ունեցող քննարկումները ևս կարևոր են և էական նշանակություն կարող են ունենալ»,- նշել է տիկին Մակունցը։

Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության ղեկավարը չի բացառել, որ այս նախագծին զուգահեռ կարող են ձեռնարկվել նաև ավելի խորքային լուծումներ պարունակող բազմաթիվ այլ քայլեր։

Կարապետ Բադալյանի խոսքերով՝ ներկայումս Ազգային ժողովի առաջարկածը օրենքի շրջանակներում հարցը լուծելու տարբերակ է, իսկ եթե ՍԴ-ն չքվեարկի, որոշում չընդունի, ապա դրանից հետո ԱԺ-ն ավելի ազատ կլինի հայտարարելու, որ ճգնաժամը հենց ՍԴ դատարանում է, և իրենք օրենքի շրջանակներում պատրաստ էին հարցը լուծելու։ «Կփաստվի վիճակը, որ ՍԴ-ն պատրաստ չէ օրենքով հարցին լուծում տալու։ Դա շատ նորմալ պրոցես է։ Եթե այդ պրոցեսը, այդ ճանապարհը սպառվի, ապա դրանից հետո կարելի է մտածել, թե ուրիշ ինչ լուծման կարելի է գնալ։ Իսկ եթե ներկայիս ճանապարհը չընտրվեր, ԱԺ-ին կմեղադրեին, որ օրենքով նախատեսված միջոցները չեն ընտրվել»,- ընդգծեց Բադալյանը։

Անդրադառնալով ՍԴ ճգնաժամը հաղթահարելու այլ ճանապարհներին, փաստաբանը նշեց, որ իրավական ճանապարհը սպառելուց հետո լուծումները արդեն հայտնվում են քաղաքական դաշտում։ Բայց այդ դեպքում խնդրի լուծումը կլինի քաղաքական լուծում։ «Այսինքն՝ եթե այս տարբերակը հայտնվի փակուղում, ապա ԱԺ-ն կաշկանդված չէ այլ լուծումներ գտնելու»- ասաց փաստաբանը։

Մեկ այլ փաստաբան Գենյա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծման համար, օրենքի շրջանակներում, Ազգային ժողովը կարող էր միայն այս ճանապարհով գնալ։ «Ազգային ժողովը միայն այս գործընթացը նախաձեռնելու իրավունք ուներ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցման գործընթացում և ՍԴ դիմելու հարցով, սակայն այդ հարցը որոշելու իրավասությունը օրենքով վերապահված է հենց Սահմանադրական դատարանին։ Ես չեմ գտնում, որ ի սկզբանե բացառված է, որ Սահմանադրական դատարանը քննարկման արդյունքում կարող է որոշում չկայացնել։ Այնպես չէ, որ իրավիճակը կանխատեսելի է։ 6 դատավորի ձայն է հարկավոր»,- ասաց տիկին Պետրոսյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու այլ իրավական ճանապարհ չկար։ Միակ օրինական ճանապարհը դա էր։ «Գործընթացը նախաձեռնելու հիմնական նպատակը և իմաստն այն էր, որ հարցերը, որոնք վերաբերում էին Հրայր Թովմասյանի անաչառությանը առնչվող կասկածին, առհասարակ քննարկման առարկա չէին դարձել Սահմանադրական դատարանում։ Իսկ նախագծում հիմնական շեշտը հենց դրա վրա է դրված։ Մինչդեռ, շարունակաբար այդ հարցը բարձրացվել է և ոչ մի արձագանք դրան չի տրվել ո՛չ աշխատակարգային որոշմամբ, ո՛չ վերջնական որոշմամբ։ Հենց այս ամենն ավելի է ամրապնդում կասկածը, որ ՍԴ-ն պարզապես խուսափել է նշված հարցի քննարկումից։

Հետևաբար՝ անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի լիազորությունները դադարեցնելու մասով, միևնույն է, այդ որոշումը կարևորվելու է իր բովանդակությամբ և իր հիմնավորումներով»,- ընդգծեց Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ այս ճանապարհի ձախողման դեպքում ուրիշ ինչ հնարավոր ճանապարհներ կարող են ընտրվել, փաստաբանը պատասխանեց. «Այլ ճանապարհներ կարող են ընտրվել, պարզապես հիմքերն են տարբեր լինելու։ Այն գործընթացը, որը սկսել է Ազգային ժողովը, ուղղված է ոչ թե սահմանադրական ճգնաժամի հարցի լուծմանը, որը բարձրաձայնվել էր ամիսներ առաջ ՍԴ դատավորի կողմից, այլ կոնկրետ դեպքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կոնկրետ դատավորի կողմից թույլ տրված էական կարգապահական խախտմանը։ Դրանք միանշանակ տարբեր իրավական գործընթացներ են և պետք չէ միմյանց հետ փոխկապակցել։

Կարծում եմ, որ այս գործընթացի ելքը միանշանակ չի կարող կապ ունենալ այլ գործընթացների հետ, որոնք առաջիկայում կարող են նախաձեռնվել»։

Նշենք, սակայն, որ օրեր առաջ, անդրադառնալով ԱԺ-ի կողմից նախաձեռնված գործընթացին և ներկայացված նախագծին, փաստաբան Տիգրան Եգորյանը նկատել էր, որ ԱԺ-ն սխալ ճանապարհով է գնում։ «Ի սկզբանե զարտուղային ու սխալ նախաձեռնություն է, որ կենտրոնացված է միայն Հրայր Թովմասյանի վրա։ Պետք է դադարեցնել այդ ուղղությամբ որևէ զարգացում և կենտրոնանալ այն հայտարարությունների և այն ուղղությունների վրա, որոնք ազդարարվել են վարչապետի և ԱԺ նախագահի կողմից։ ԱԺ-ն պետք է քննարկի այս հարցը և իրավական ու քաղաքական գնահատական տա։ Հայտարարության տեքստով ընդունի այդ գնահատականը և դիմի համապատասխան մարմիններին, որից հետո կձեռնարկվի ՍԴ-ի ձևավորման կազմավորման գործընթաց, որը նախատեսված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

ԱԺ-ն չպետք է նախաձեռներ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց։ Նոնսենս է, երբ դու հստակ կասկածի տակ ես դնում կոնկրետ մարմնի լեգիտիմությունը և դիմում ես այդ մարմնին այդտեղ գործող անդամներին քննելու քո խնդրանքը։ Սա և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից փակուղի է և զարտուղի է»,- ասել էր Եգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում