Ավելի քան 900 միավոր ռազմական տեխնիկա է կրկին գործարկվել Ուկրաինայի զինված ուժերի բազաներում։ Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
«Առաջադրանքների կատարման համար նախապատրաստում են հետևակի մարտական մեքենաներ, քարշակներ, կցասայլեր, ավտոմոբիլային տեխնիկայի վերանորոգման շարժական արհեստանոցներ, անձնակազմի և նյութական ռեսուրսների տեղափոխման միջոցներ»,- հայտնել են գերատեսչությունում։
Հաղորդագրության համաձայն` ուկրաինացի զինծառայողները մարտական տեխնիկայի վերագործարկման ընթացքում կատարում են շարժիչների գործարկում, ստուգում են սպառազինության բոլոր համակարգերի և սարքերի աշխատանքը, իրականացնում տեխնիկայի մինչև 25 կմ հեռավորության ստուգողական վազընթաց:










































