Tuesday, 21 05 2024
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու

ՔՊ-ն համայնքներում թեկնածու չի առաջադրել․ չխառնվել ու չկուսակցականացնե՞լ, թե՞ կադրային սղություն

Տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 29-ի ընտրություններում 13 համայնքից 5-ում վերընտրվել են գործող համայնքապետները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են եղել, իսկ հեղափոխությունից հետո լքել ՀՀԿ-ն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի համայնքում թեկնածու չի առաջադրել: Համայնքապետների ընտրությամբ տարածքային կառույցներից որևէ ՔՊ-ական հետաքրքրված չի եղել:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն այս հանգամանքը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Կարևորն արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի կադրային շատ սուղ բազա, և հենց դրանով կարելի է բացատրել այն փաստը, թե ինչու իշխող ուժը թեկնածու չի առաջադրել։ «ՔՊ-ն նույնիսկ իշխանության վերնախավում չի կարողանում նորմալ մարդկանց առաջադրել, ուր մնաց՝ ՏԻՄ-երում կարողանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է նախկին ՀՀԿ-ական համայնքապետների վերընտրվելու հանգամանքին, մեր զրուցակիցն ասաց. «Նորմալ է, հարմարվող անձինք են և հարմարվում են բոլոր տեսակի իշխանություններին։ Իրենք պատրաստ են ծառայել և՛ ՀՀԿ-ին, և՛ «Քաղաքացիական պայմանագրին», և՛ բոլորին։ Սա շատ լավ հասկանում են իշխանությունները, և դրանով է պայմանավորված այն փաստը, որ նրանք հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում։ Տարօրինակ չի լինի նաև այն փաստը, որ վաղը այդ նույն նախկին ՀՀԿ-ականները համագործակցեն այս իշխանությունների հետ։ Սրանով է պայմանավորված իշխանությունների «անտարբեր» վերաբերմունքը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ կապված»։

Մեր այն հարցին՝ արդյոք հասարակությունը չի ուզո՞ւմ փոփոխություններ, եթե անընդհատ նույն մարդկանց է ընտրում, թե՞ պարզապես այլընտրանք չի տեսնում, Համբարյանը պատասխանեց. «Ամենակարևորը հենց այն է, որ հասարակությունը շատ դեպքերում ուզում է փոփոխություններ, բայց այլընտրանք չկա։ Կամ եթե այդ այլընտրանքը կա՝ այնքան ցածր է իր մակարդակով գործող համայնքապետից, որ մեխանիկորեն ընտրողները գերադասում են մնա հինը, քան գործ ունենան այլընտրանք կոչվածի հետ, որն անհայտ է, թե իրենց ուր կտանի»։

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Խորապես համոզված եմ, որ ՏԻՄ-երի գործունեությունը ճիշտ չէ կուսակցականացնել։ Դրանք համայնքների յուրովի խնդիրներ են, տվյալ համայնքի բնակչությանը հուզող խնդիրները պետք չէ քաղաքականացնել, կուսակցականացնել։ Համայնքային հարցերը գաղափարախոսության հետ քիչ առնչություն ունեն։

Դրանք ավելի շատ կենցաղային, տնտեսական հարցեր են, և ես կարծում եմ՝ ճիշտ է չկուսակցականացնել համայնքային իշխանություններին և երբեք համայնքի ղեկավարին չդիտել համապետական ընտրությունների կազմակերպման պլացդարմ»։

Խաչատրյանը նշեց՝ մարդիկ կարող են համայնքապետի հարցում միակարծիք լինել, բայց համապետական հարցերում այլ կարծիք ունենալ՝ ելնելով գաղափարական համոզմունքներից ու աշխարհայացքից. «Կարծում եմ՝ իմաստուն բան է՝ չխառնվել ու չկուսակցականացնել համայնքները»։

Ըստ մեր զրուցակցի՝ այլ խնդիր է մեծ քաղաքները։ «Այնտեղ, այդուհանդերձ, ընտրությունների ծավալն ու որակը այլ է։ Միջին և փոքր համայնքներում ճիշտ չեմ համարում կուսակցականացնելը, առկա խնդիրների լուծումից բխող պահանջ չէ։ Առկա խնդիրների լուծումը պահանջում է համախմբվածություն և գաղափարական տարաձայնությունների բացառում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում