Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:
Բեյլը ծնկի վնասվածք է ստացել իսպանական Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպման ժամանակ` բախվելով տանտերերի կիսապաշտպան Մարկել Բերգարայի հետ: Հիշեցնենք, որ Բեյլը չկարողացավ շարունակել հանդիպումը:
«Արքայական ակուբ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի բժիշկները ստիպված են եղել երկու կար դնել ֆուտբոլիստի ծնկի վրա: Այժմ նրա մասնակցությունը «Բորուսիա»-ի դեմ խաղին քիչ հավանական է:









































