Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Մարզպետների լիազորությունները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել՝ հստակեցվել են»,- հայտարարեց հարակից զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և հավելեց, որ մարզպետների ազդեցությունները նվազագույնի կհասցվեն:
Այնուամենայնիվ նա կարևոր խնդիր է համարում Հայաստանի ընդհանուր ապակենտրոնացման ռազմավարությունը. «Այս նախագիծը դրա մեկ դրվագն է»:
Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ դպրոցները, այո՛, պետք է տրվեն համայնքներին, բայց դրա համար համայնքները պետք է պատրաստ լինեն և դառնան կայացած միավորներ:
Մանրամասները՝ տեսանյութում: