Եվրամիությունը մտադիր է Կոսովոյում բացել միջազգային դատարան, որը կզբաղվի Սերբիայի հետ պատերազմի ժամանակ ալբանացի գրոհայինների կատարած հանցագործությունների հետաքննությամբ:
Սպասվում է, որ դատարանը մասնավորապես կհետաքննի ալբանացի պարտիզանների մասնակցությունը 1998-1999 թվականներին հակամարտության ժամանակ կատարած ռազմական հանցագործություններին:







































