Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Դա վարչապետի տարերքն է․ սկսվել է անունախեղդ անելու գործընթաց

«Նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ նոր քրեական գործերի հարուցումը պայմանավորված է վարչապետի այն հայտարարության հետ, որ իրեն չի բավարարում կոռուպցիայի դեմ պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Մեր զրուցակիցը նշեց. «Գուցե վարչապետը պատկերացնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ունենա հետևյալ տեսքը. իրավապահ համակարգի ներկայացուցիչները պետք է կալանավորեին նախկին համակարգի ներկայացուցիչներին ու նրանց տան նկուղներից տեսախցիկների առջև դուրս բերեին փողերի տրցակներ, ու դա պետք է ներկայացվեր հասարակությանը։ Եթե ուշադիր ուսումնասիրեք կոռուպցիայի դեմ նախկին պայքարը՝ ավելի շատ տեսարան էր, քան պայքար։ Մինչև հիմա կալանավորվել են երկրորդական, երրորդական պաշտոններ ունեցող մարդիկ, օրինակ, սոցիալական ծառայության չինովնիկներ, որոշ դեպքերում նաև ղեկավարներ, բայց նրանք հասարակության կողմից չեն ընկալվել որպես իրենց թալանած կամ կեղեքած գործիչներ։ Շատ դեպքերում նույնիսկ անհայտ է մնացել՝ ինչքան գումար վերադարձվեց բյուջե։ Անցած տարվա հունիսից նման տեսարաններ մատուցվեցին, բայց մեծ արդյունք չկար»։

Փորձագետի խոսքերով՝ վարչապետը մի քանի անգամ ասել է, որ դա իրեն դուր չի գալիս, չի բավարարում և, հետևաբար, հիմա նորից սկսվել է պայքարը. «Բայց ես դա չեմ համարի պայքար կոռուպցիայի դեմ, ավելի շատ PR մասն է ներկայացվում։ Կա նաև այլ կողմ՝ Մարտի 1-ի հետ առնչություն ունեցողները, բայց դա էլ այս պահի դրությամբ գործնական արդյունք չունի։ Սկսվում է անունախեղդ անելու գործընթացը, ու դրանով փորձ է արվում ցույց տալ, թե իրենք պայքարում են նախկին հանցագործ ռեժիմի դեմ։ Միաժամանակ, կա նաև հոգեբանական պահ․ վարչապետը, լինելով հեղափոխական, տարերքային գործիչ, իրեն հետաքրքրում է այդ տարերքը։ Նա նաև նշել է, որ պետք է վերադառնա 1998 թվականի կարգավիճակին, որովհետև դրանից հետո եկածները կոռումպացված են ու պետք է կալանավորվեն։ Իրեն պետք է այդ տարերքը՝ կալանավորներ, ձեռնաշղթաներով ձերբակալվածներ, հավանաբար նա մտածում է, թե դրանով նա մաքրում է 20 տարվա գործընթացը»։

Միևնույն ժամանակ, Բադալյանը տարօրինակ է համարում, թե ինչու է վարչապետն ուզում վերադառնալ հենց 1998 թվականի կարգավիճակին, որովհետև շատ տնտեսագետների պնդմամբ՝ կոռուպցիոն չարաշահումներ եղել են նաև մինչև 1998 թվականը. «Նա թիրախավորում է վերջին 20 տարվա գործընթացը, դրանից առաջ չի գնում, ինչը շատ հարցեր է առաջացնում։ Կան նաև ենթադրություններ, որ որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործեր են հարուցվում զուտ նրանցից ֆինանսական փոխհատուցումներ ստանալու համար։ Հայաստանում ներդրումներ չկան, բայց տնտեսության համար փող է հարկավոր, արտաքին պարտք պետք է փակվի, ու սա շատ հարմար տարբերակ է։ Նրանք էլ գուցե դատական գործընթացներից խուսափելու համար համաձայնեն մեծ գումարներ մուծել բյուջե։ Բայց այս ամենը պետք է ներկայացնել որպես ալեկոծված օվկիանոս։ Եթե վարչապետը դա չանի՝ կդառնա սովորական վարչապետ, բայց նա սովորական վարչապետ լինել չի կարող, նա պետք է ցույց տա, որ մաքրում է Ավգյան ախոռները՝ դա իր անձնական հոգեկերտվածքից էլ է գալիս, նաև կան պրագմատիկ շահեր»։

Ինչ վերաբերում է հանրության վրա ազդեցությանը, Բադալյանը նշեց. «Երբ հեղափոխական էյֆորիա է լինում, ցանկացած ինֆորմացիա ժողովուրդն ընկալում է մեծ ոգևորությամբ, ու Հայաստանում էլ այդպես եղավ անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին։ Բայց երբ այդ էյֆորիան անցնում է, մարդիկ անցնում են իրենց սովորական կյանքին, տեսնում են, որ աշխատանք չկա, նորից արտագաղթում են, գնում խոպան՝ նույն ինֆորմացիան շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում։ Այն ժամանակ նույնիսկ ավելի փոքր ինֆորմացիան ավելի մեծ արդյունք ուներ, քան այսօրվա ամենամեծ արդյունքը։ Իհարկե, կա հասարակության մեջ մի խավ, որ այդ ամենը մեծ ոգևորությամբ կընկալի, բայց դա սոցիալապես ցածր խավի մարդիկ են, որ մտածում են՝ հեսա նախկին պաշտոնյաներից գումարները կվերցնեն ու կտան իրենց։ Ի դեպ՝ կա նաև խավ, որն այդքան էլ սոցիալապես վատ չի ապրում, բայց մտավոր առումով շատ ինտելեկտուալ չէ ու մտածում է, թե իրեն էլ մի բան կհասնի»։

Ըստ Բադալյանի՝ մեծամասնության մոտ դա այլևս որևէ ազդեցություն չի թողնում՝ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական. «Պարզապես նայում են որպես լուր ու առաջ անցնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում