ԱՄՆ-ում վեյփի զոհերի թիվը հասել է 15-ի, հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Նեբրասկայի 65-ամյա քաղաքացին մահացել է վեյփ ծխելու արդյունքում: Նահանգի համաճարակաբան Թոմ Սաֆրանեկի խոսքերով՝ նա մահացել է դեռևս մայիսին, սակայն մահվան պատճառը միայն հիմա է հաջողվել պարզել:
Ընդհանուր առմամբ, վեյփ ծխելու պատճառով շնչառական համակարգի խնդիրների բողոքներով ավելի քան 800 մարդ է դիմել: Նրանց մեծամասնությունը սև շուկայից հայթայթած կանեփով խառնուրդներ է օգտագործել: