ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինական գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հեռախոսային բանակցությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal=ը:
Նշվում է, որ Պետդեպի ներկայացուցիչը նաև զանգը լսող պաշտոնյաների շարքում է եղել:
Պարբերականի կարծիքով՝ Պոմպեոյի ներկայության փաստն ավելի ուժեղ է կապում Պետդեպը՝ Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից իմպիչմենտի գործընթաց անցկացնելու փորձի հետաքննության հետ: