Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը

Վերին Լարսը անվճար հակառուսական քարոզչություն է. խնդիրն ունի մեկ լուծում

Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Ըստ նախնական դիտարկման՝ խնդիրը բացառապես ռուսական կողմում է։ Վրացական սահմանակետում խնդիր կարծես թե չունենք։ Բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերերը պնդում են, որ ռուսաստանցի սահմանապահները, մաքսավորները կամայականորեն միայն հայկական բեռների և հայաստանցի վարորդների դեմ են ընդգծված խտրական վերաբերմունք հանդես բերում։

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում նշեց, որ խնդիրն իրենց ուսումնասիրության ներքո է և խնդրի հետ կապված՝ տեղեկատվություն են ստանում. «Այսօրվա դրությամբ նման պնդում չենք կարող անել. խնդրին առնչվել են Ռուսաստանի տարածքից դուրս եկող բոլոր երկրների բեռնափոխադրողները՝ թե՛ հայերը, թե՛ ռուսները, թե՛ վրացիները, և թե՛ այլ ազգերի ներկայացուցիչները: Միգուցե հայերի տեսակարար կշիռն է այնտեղ մեծ, և ոչ թե խտրական վերաբերմունք է ցուցաբերվում»:

«Ընդհանուր առմամբ՝ Վերին Լարսում տիրող իրավիճակը կարող ենք համարել ստաբիլ վատ՝ տարին 4-5 անգամ աղետի վերածվող»,- ընդգծեց Էմիլ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ այս անգամ խնդիրն առաջացել էր՝ կապված կշեռքի գործածման հետ: «Մինչ այժմ կշեռքն անսարք էր բեռնատարի հարվածելու հետևանքով, հիմա այն սարքի է բերվել, և, ռուսների պնդմամբ՝ կշեռքի օգտագործման ընթացակարգով 5 անգամ ավելանում է պրոցեդուրալ տևողությունը»,- նշեց փորձագետը:

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլարովայի խոսքով, որպեսզի այդպիսի հերթեր չգոյանան, կարելի է, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, Հայաստանին տրամադրել Վլադիկավկազի անցակետը:

«Խնդիրների մեծ մասն առաջանում է հերթ գոյանալու պատճառով: Հերթը ծնում է կոռուպցիա և շատ այլ վատ դրսևորումներ… »,- ընդգծեց Էմիլ Ստեփանյանը՝ հավելելով, որ Վլադիկավկազի անցակետ տեղափոխվելը խնդրի միջանկյալ լուծում կլինի, բայց ոչ վերջնական:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում