Ուկրաինան անընդունելի է համարում ռուսական հազար խորանարդ գազի դիմաց պահանջվող 485 դոլար գինը և պատրաստ է այն գնել 268 դոլարով:
Ինչպես փոխանցում է УНИАН-ը՝ այս մասին է հայտարարել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ բացելով կառավարության այսօրվա նիստը:
«Նաֆտոգազի» ղեկավարը նախօրեին մասնակցել է Մոսկվայում կայացած բանակցություններին: Մենք հստակ և պաշտոնապես հայտարարել ենք մեր դիրքորոշումը. Ուկրաինան պատրաստ է բնական գազը գնել այն գնով, որը սահմանվել է ընթացիկ տարվա սկզբին՝ 268 դոլար: Դա ընդունելի բալանսավորված և շուկայական արժեք է»,- նշել է Յացենյուկը:
Նա ավելացրել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է վճարել ՌԴ-ի կողմից նախկինում մատակարարված գազի դիմաց առաջացած ամբողջ պարտքը:
«Քաղաքական ճնշումն անընդունելի է, և մենք չենք ընդունում 500 դոլար գինը»,- նշել է կառավարության ղեկավարը:











































