Tropical race 4 (TR4) սունկը, որին «պանամական նոր հիվանդություն» են նաև անվանում, մի քանի շաբաթ առաջ տարածվել է Հարավ-արևելյան Ասիայում, որտեղ ոչնչացրել է բանանի բերքի մի մասը, հաղորդում է The Independent-ը:
Ինչպես հրատարակչությանը հայտնել են ՄԱԿ-ում՝ սնկի տարածումը բանանի աճեցման համար մեծ սպառնալիք է ներկայացնում: Փորձագետները նշում են, որ սունկը, որի դեմ այժմ արդյունավետ միջոցներ չկան, կարող է հայտնվել նաև Լատինական Ամերիկայի բանանի աճեցման տարածքներում: Այնտեղ այս հիվանդությունը կարող է ոչնչացնել արտահանման ենթակա բերքի 95 տոկոսը:
«Եթե TR4-ն հայտնվի Լատինական Ամերիկայում, ապա դա արհավիրք կլինի, որի առջև համաշխարհային հանրությունն անզոր է: Տարբեր երկրներ մասնագետների խմբեր են գործուղվում: Տարածման սպառնալիքն այնպիսին է, ինչպես հրդեհի ժամանակ»,- ասել է բանանի աճեցման ոլորտում առաջավոր փորձագետ, բելգիացի գիտնական Ռոնի Սվեննենը:








































