Մայդանի ժամանակ բժիշկները փրկում էին տուժածներին:
Ի պատասխան` Կիևի քաղաքային N17 հիվանդանոցի տարածքում բացել են հուշակոթող` ի պատիվ սպիտակ խալաթներով հրեշտակների:
Հանդիսավոր արարողության ժամանակ Մայդանի մասնակիցները պատվոգրեր են հանձնել հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դեմինին, նրա տեղակալին, ինչպես նաև կլինիկայի ողջ անձնակազմին:
Բժիշկներին շնորհակալություն են հայտնել Մայդանի ակտիվիստների կյանքը փրկելու համար:









































