Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում ապրող հային մեղադրում են այն բանում, որ նա փորձել է խաբել Medicare բժշկական ապահովագրական ընկերությանը` կեղծ դիմումներ տալով անպետք բժշկական ծառայությունների համար փոխհատուցում ստանալու նպաատկով: Այս մասին գրում է Glendale News-Presse-ը:
43-ամյա Կարեն Սարգսյանը` Գլենդելից և 54-ամյա Տանյա Սմիթը` Լադեր Փարքից, ձերբակալվել են խարդախության մեղադրանքով:
Նշվում է, որ Սմիթն աշխատել է Սարգսյանի կլինիկայում` որպես բժշկի օգնական: Նա գրել է դեղատոմսեր, պատվիրել անպիտան բժշկական ծառայություններ և անալիզներ` 2009-ի հուլիսից 2010-ի մարտն ընկած ժամանակահատվածում:
Կարեն Սարգսյանը լվանում էր եկամուտները 5 կեղծ ձեռնարկության միջոցով:
Այդ ֆիրմաները ստեղծվել են 46-ամյա Խաչատուր Հակոբյանի և 59-ամյա Արամ Արամյանի կողմից: Նշվում է, որ նրանք ևս խարդախությամբ են զբաղվել:







































