Wednesday, 01 05 2024
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00

Դավաճանության վախճանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո դժվարագույն կացության առաջ է կանգնել Հայ ազգային կոնգրեսը, որն իր ողջ գործունեությունը կառուցել էր 2011թ. հռչակված «քաղաքագիտական վերլուծության» վրա: Կոնգրես-ԲՀԿ սկզբում թաքուն, ապա անթաքույց գործակցությունը, ըստ էության, պատճառ դարձավ, որ ՀԱԿ-ի շարքերը լքեն նրա ստեղծման ակունքներում կանգնած շարժման շատ նվիրյալներ՝ Արամ Զ. Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը և շատ ուրիշներ: Առաջին նախագահի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնությամբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու մտադրությունը փակեց 2011թ. ամռանը նույն Տեր-Պետրոսյանի ջանքերով սկսված իշխանություն-ՀԱԿ՝ նախադեպը չունեցող ընդհատված երկխոսությունը երբևէ շարունակելու հույսը:

Վարչապետի և կառավարության հրաժարականից հետո ՀՀԿ-ն չի բացառել, որ նոր կառավարությունը կարող է լինել ազգային համերաշխության, իսկ վարչապետը՝ անկուսակցական: Ըստ էության, իշխող քաղաքական ուժը չի բացառել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ նոր քաղաքական կոալիցիոն կառավարություն կազմավորելու հնարավորությունը: Իսկ ինչ է անելու ՀԱԿ-ը, որն իր ունեցած և չունեցած ողջ քաղաքական կապիտալը տեղավորել էր ԲՀԿ-ի զամբյուղի մեջ:

Զուտ տեսականորեն, առանց Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական իրողությունների պրակտիկ հանգամանքները հաշվի առնելու՝ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանի համար կարող էր «մահացու» լինել: Դաշինքը ուներ դրա բոլոր հնարավորությունները` քաղաքական ֆանատիզմից մինչև կապիտալ-պոպուլիզմ: Եվ երբ այդ տեսական հիմքի վրա է կառուցվում որևէ «քաղաքագիտական» տեսություն կամ սխեմա, ապա այն թվում է միանգամայն անթերի, կատարյալ կամ առնվազն կատարելությանը մոտ:

Բայց պրակտիկ իրողությունները հաշվի չառնելն ինքնին արդեն իսկ մեծ թերություն է, իսկ երբ պրակտիկ իրողությունները չեն նկատվում պարզապես միտումնավոր, ապա արդեն խոսքը ոչ թե թերության, հաշվարկային դիլետանտության կամ պարզապես սխալի, այլ ուղղակի հանրության և նույնիսկ պետության դեմ գիտակցված հանցանքի մասին է: Ինչու հանցանքի՞: Որովհետև այն պրակտիկ իրողությունները, որոնք կային և կան, և որոնք չէին նկատվում ու շարունակում են չնկատվել «ազգափրկիչ» ծրագրերի հեղինակների կողմից, ինքնին հագեցած են հանցավորության շատ բարձր աստիճանով: Հետևաբար՝ հանցանքը գիտակցաբար չնկատելը հավասարազոր է հանցանքի:

ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի պարագայում գիտակցաբար չեն նկատվել պետականության դեմ գործած մի շարք հանցանքներ, որոնք հռչակվել են հենց իրենց իսկ` չնկատողների կողմից` Մարտի 1, ընտրակեղծիքներ, բռնություններ, ապօրինի ազատազրկումներ, մենաշնորհներ, տնտեսության մսխում, ազգային հարստության մսխում, կոռուպցիա, կաշառակերություն, պետական ունեցվածքի յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և այլն, և այլն: Այս ամենը թելեր են, որոնք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սերտորեն կապում են իշխանական համակարգին: Ընդ որում, սրանք սովորական թելեր չեն, այլ համատեղ հանցանքի թելեր: Իսկ համատեղ հանցանքի թելերն ամուր են` նույնիսկ այնքան, որքան եղբայրական արյան կանչը: Ավելին` եղբայրները երբեմն դուրս են գալիս միմյանց դեմ կենաց ու մահու կռվի, կարող են հայտնվել գաղափարական տարբեր ճամբարներում, իսկ համատեղ հանցանքը բոլորին միավորող մի վերջնահանգրվան է:

Երբ անտեսվում է ահա այս համատեղ հանցանքի ազդեցիկ գործոնը, ապա այդ վարքը, ինչպես էլ որ այն որակվի` քաղաքագիտություն, թե գիտական քաղաքականություն, միևնույն է` այդ հանգամանքն ըստ էության վերածվում է հասարակության և պետության դեմ հանցանքի, առնվազն` կիսով չափ քողարկման: Իսկ դա արդեն իսկ հանցակցություն է, ինչքան էլ որ իրականացվի հայրենասիրական և ժողովրդավարական կարգախոսների ներքո:

Յուրաքանչյուր իշխանություն պարզապես կերազեր, որ իր հանցակիցները լինեին իր հիմնական մրցակիցները: Դա նվեր է ցանկացած իշխանության համար, որը ձևավորվել և պահվում է հանցանքի տրամաբանության վրա: Եվ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սկուտեղի վրա մատուցեցին այդ նվերը Հայաստանի ներկայիս իշխանությանը, իսկ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականով, իսկ Սերժ Սարգսյանը՝ «բոլորի համար ընդունելի վարչապետ և ԲՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն» նախագծով, ըստ էության, թույլ չտվեց, որ «քաղաքագիտական վերլուծություն» անվամբ Հայաստան պետության դեմ գործված դավաճանությունն արդյունավորվի և պտուղ տա:

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում