Ժաննա Ֆրիսկեի հավատարիմ երկրպագուները, ովքեր անհանգստանում են նրա առողության և կյանքի համար, որոշել են երգչուհուն աջակցել կրեատիվ և հուզիչ «Ժաննա ապրիր, Ժաննա պարիր» տեսահոլովակով: Տեսահոլովակը բաղկացած է Ժաննայի մասնակցությամբ շոուների ամենավառ պահերից: Տեսահոլովակի ավարտին հայտնվում են նաև երկրպագուները, ովքեր հուսադրում են իրենց սիրելի երգչուհուն լավագույն ցանկություններով և հավատով, որ նա կապաքինվի:
Այս տեսահոլովակը առանց արցունքների հնարավոր չէ դիտել, քանի որ դժվար է գիտակցել, որ Ժաննայի համար յուրաքանչյուր օրը կյանքի համար պայքար է:









































