40-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը հայտնի է իր գեղեցիկ կազմվածքով: Նրա անձնական մարզիչը` Անդրեա Իրբեքը, պնդում է, որ մոդելի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը նաև այն վարժությունների մեջ է, որոնք վերջինս անում է ցանկացած հանգամանքներում և պայմաններում: Այս մասին գրում է Viva.ua կայքը:
Վարժություն 1-Կանգնել ուղիղ: Ոտքը, շատ աննշան ծնկածալ վիճակում, հետ ու առաջ տանել և վերև-ներքև տանել: Կրկնել 25-30 անգամ, ապա փոխել ոտքը:
Վարժություն 2-Նույն դիրքով ձեռքերն առաջ պարզել, ոչ ամբողջությամբ միացնել, և ոտքերը հերթով, այսպես ասած, հետևի կողմից վեր բարձրացնել: Կրկնել 25-30 անգամ:
Վարժություն 3-Ձեռքերն առաջ պարզել, իսկ ձեռքի ափերն այն դիրքով, ասես, փուչիկ եք գրկում: Հետո ձեռքերը դանդաղ տարբեր կողմեր տանել (ասես` թռչում եք): Կրկնել 40-45 անգամ:








































