Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Քոչարյանի մարդկային տեսակը թույլ չի տա իրեն երևակայել նախագահից պակաս պաշտոնում»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով Սերժ Սարգսյանը «նախագահացու» է պատրաստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Օրինակ՝ Սովետի ժամանակ եթե գլխավոր քարտուղար էր մահանում, թաղման հանձնաժողով էին կազմում, հանձնաժողովի նախագահ ում որ նշանակում կամ ընտրում էին՝ նա էլ հետո «ընտրվում էր» գլխավոր քարտուղար, երկրի առաջին դեմքն էր դառնում։ Հիմա կարծում եմ՝ ում որ նշանակեց վարչապետ, նա լինելու է Սերժ Սարգսյանի նախագահացուն: Դե, երևի ժամանակն էր: Հաջորդ վարչապետի թեկնածուների թվում մի տասնհինգ հոգու անուն կա, երեքի-չորսի վրա են ավելի կենտրոնանում՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Գևորգյան, Ռալֆ Յիրիկյան, Սեյրան Օհանյան:

Գիտեք, էս ամբողջ պրոցեսը ինձ թվում է՝ տրոյական ձիու նման մի պատմություն է, տրոյական վիրուսի պես մի բան: էդ ձին, որ դեմ են տալիս տրոյացիներին, տրոյացիք ներս են քաշում, մինչև միջից դուրս է գալիս իրենց կործանման աղետը, չարիքը, հիմա էս պատմությունները չնչին բաներ են՝ նրա համեմատ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը իր ռեժիմով Հայաստանն ուզում պետականազրկել Մաքսային միություն կոխելու համար, սրանք ինձ համար շատ մանր հարցեր են»,- ասաց նա:

Բարսեղյանի խոսքերով՝ հիմա ակնհայտ է՝ բոլորը պարտավոր են ամեն ջանք ներդնել, որ այս ռեժիմն ուղղակի կործանվի, որովհետև ժողովրդից ընտրված չլինելով՝ պաշտոնյաները ծառայում են ուրիշ երկրի շահերի, ուզում են ուղղակի ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ինչի ահագին մասն անել, ցավոք, հաջողվել է:

Բարսեղյանը նկատեց՝ ինչ-որ տեղ կարելի է համարել, որ սա երեք ընդդիմադիր և մեկ ոչ իշխանական այդ քառյակի իսկության ստուգումն է կամ ստուգման պահը։ Այդ ուժերը հիմա պիտի իրենք իրենց օրակարգը փոփոխեն, սա լուրջ հնարավորություն է օրակարգը փոփոխելու:

«Հաջորդը ո՞վ է: Էն կինոյի նման ասում է՝ Սերժիկին կասես՝ մի դիմում էլ ինքը գրի: Հիմա, ուրեմն, կա երեք ընդդիմադիր և մեկ ոչ իշխանական կուսակցությունների վրա այդ քայլի ազդեցությունը. կամ կսկսի օրակարգը լուրջ փոխվել, որի շարունակությունը Սերժ Սարգսյանի ռեժիմի հրաժարականն է և պաշտոնանկությունը, ամեն մեկը սկսում է խաղալ իր խաղը, հասկանում են, որ ընդհանուր օրակարգ եթե չի ստացվում… վարչապետը փոխվել է, մի քանի անգամ ես ասել եմ՝ Տիգրան Սարգսյանը չէ, Սարգիս Տիգրանյանն է՝ ասենք, ի՞նչ տարբերություն:

Ճիշտ է, լուրեր կան, որ իբր Գագիկ Ծառուկյանը լուրջ-լուրջ խոսելու է Սերժիկ Սարգսյանի հետ այն մասին, որ ճիշտ կլինի կոալիցիոն կառավարություն լինի կամ մասնակցային կառավարություն, վեց-յոթ պորտֆելի մասին է խոսվում, տարբեր կուսակցություններ ներգրավելու և այլն, բայց բոլորի համար ակնհայտ է, որ դրանով երկրի վիճակ չի շտկվում, չի փոխվում, ռեժիմը պիտի փոխվի երկրում, հիմա տեսնենք՝ իրենք իրենց օրակարգում ինչ փոփոխություններ կմտցնեն»,- ասաց նա:

Հարցին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը որքանով է հավանական համարում, նա տեսակետ հայտնեց, որ Քոչարյանի մարդկային տեսակը թույլ չի տա իրեն երևակայել կամ պատկերացնել նախագահից պակաս պաշտոնում՝ ինչ էլ լինի, ինչ վիճակ էլ լինի, բացի այդ նշեց, որ չի կարծում՝ այդ եռյակը և ոչ ընդդիմադիր կուսակցությունն այդպիսի տարբերակը գնահատեն որպես խելամիտ մի բան:

«Իրատեսական չեմ համարում, շանսերը շատ փոքր եմ համարում, անհավանական: Ես կարծում եմ, որ այսօր՝ այս իշխանության մեջ՝ ոչ, բայց եթե իշխանության կորստի լուրջ ռիսկեր տեսնի (Սերժ Սարգսյանը), իհարկե, իր առաջին օգնականը պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը, որովհետև նրանք ճակատագրով, գործով և աշխատանքով իրար հետ այնպես են շաղկապված, ինչպես իմ թևն իմ մարմնին չի շաղկապված, իրենք իրար եղբայրակից, բախտակիցներ են:

Քանի դեռ ընդդիմությունը թույլ է, իրենք կարող են մանևրել, բայց հենց ընդդիմությունը լուրջ հայտ ներկայացրեց, իշխանափոխման ռիսկեր ծագեցին, անմիջապես առաջին մարդը, որ կհայտնվի Սերժ Սարգսյանի կողքին՝ պաշտպանելու այդ ռեժիմը, Ռոբերտ Քոչարյանը կլինի, որովհետև որևէ մեկի անկումը քաշելու է, տանելու է իր հետ մյուսին դեպի Կոշի գաղութ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում