«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին չի մասնակցի «Նյուքասլ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը: Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բավարիա»-ի դեմ պատասխան հանդիպումը: Պատճառը ոտքի մատի վնասվածքն է, որ Ռունին ստացել էր մյունխենյան ակումբի դեմ առաջին խաղում:
Հիշեցնենք`«Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 5-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում, իսկ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բավարիա»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղը կկայանա ապրիլի 9-ին:
Հավելենք, որ «կարմիր սատանաներ»-ի` մյունխենյան ակումբի դեմ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:










































