Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել Է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում Է լայքերի քանակը հրապարակումներում և տեսանյութերի դիտումներում: Այդ մասին հայտնել Է New York Times հրատարակությունը:
Սոցիալական ցանցի հայտարարության համաձայն՝ այս պահին որոշված չԷ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում:
«Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու համար, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,- մեջբերում Է թերթը Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոյի խոսքը: Համանման գործառույթն Instagram-ում արդեն սկսել են թեստավորել աշխարհի յոթ երկրում, այդ թվում՝ Կանադայում և Բրազիլիայում: Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց են տալիս սոսկ ընդհանուր ընկերների մի քանի անուն, որոնց դուր Է եկել գրառումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: