Զբոսաշրջության և առողջարանների հարցերով պետական գործակալությունը կարծում է, որ Ուկրաինայում անկայուն քաղաքական իրադրության հետ կապված՝ այս տարի օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կարող է կրճատվել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության փոխնախագահ Անդրեյ Շենինը՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
«Կարծում եմ՝ զբոսաշրջիկների թվի անկում կլինի: Համենայնդեպս, մենք հույս ունենք, որ հոսքը 20 տոկոսից ավելի չի կրճատվի»,- ասել է Շենինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինա այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների զգալի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքեր կարող են հրաժարվել այցելություններից:
Նա նշել է, որ գործակալությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցառումները՝ անկումը նվազագույնի հասցնելու համար:







































