Saturday, 06 06 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

Տիգրան Սարգսյանը Մոսկվային չի հետաքրքրում

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված չէր Մոսկվայից։ Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանն այն մարդը չէր, ում պաշտոնում մնալ-չմնալու հարցն այս պահին Մոսկվային հետաքրքրեր:

Միևնույն ժամանակ, Արբակ Խաչատրյանը չբացառեց, որ սա կարող է նաև անձամբ Սերժ Սարգսյանի քայլը լինել Մոսկվային իր հավատարմությունը ցույց տալու համար․ «Չեմ բացառում, որ սա կարող է նաև ՄԱԿ-ի քվեարկության շարունակությունը լինել, բայց ոչ թե Ռուսաստանի ճնշման ներքո, այլ սեփական նախաձեռնությամբ»- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքական գործընթացները հիմա շատ արագ են ընթանում, հնարավոր է՝ նաև ներքին փոփոխություն ցույց տալու համար դա արեց. ես այդ տարբերակն էլ չեմ բացառում: Պահը ոչ թե դրսում, այլ Սերժ Սարգսյանի մոտ էր հասունացել, չեմ կարծում, թե Մոսկվան այստեղ որևէ կապ ունի: Ինձ թվում է՝ Տիգրանի լինել-չլինելը ոչինչ չի փոխում, անձնական որոշում է: Ինձ թվում է՝ սա լուրջ ընդունել պետք չէ, սրանք ներքին խաղեր են: Տիգրան Սարգսյանն այն քաղաքական դեմքը չէր, որ դիրք ունենար, եղանակ փոխեր:

Ես խիստ կասկածում եմ, որ դրսից ինչ-որ բան է եղել. այսօր դրսում շատ ավելի լուրջ խնդիրներ կան»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում այս օրերին ավելի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որ Հայաստանի վրա անդրադարձ կունենան․ «Մաքսային միության հետ կապված մի շարք խնդիրներ կան: Այն, ճիշտ է, տնետսական միություն է, բայց Ղազախստանը փաստորեն չի ընդունել Ղրիմի միացումը: Եթե Ղազախստանը Ղրիմը չի ընդունում, Մաքսային միությունն ինչպե՞ս է աշխատում: Հասկանո՞ւմ եք, որ Ռուսաստանի հանդեպ կիրառված սանկցիաները նաև ՄՄ անդամ երկրների վրա են ազդելու:

Տիգրան Սարգսյանը այո՛, Եվրոպական ուղղություն ուներ, և այսօր հնարավոր է, որ Ռուսաստանը սկսել է շատ կոշտ քաղաքականություն վարել այն տարածքներում, որ իր տիրապետության տակ են, միանշանակ, չպետք է բացառել, բայց ասել, որ Մոսկվայի ճնշման տակ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց՝ չեմ կարծում»:

Հետաքրքվեցինք նաև, թե այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, հիմնարար հարցերում դրական փոփոխություն լինել կարո՞ղ է: «Չեմ կարծում, թե լինի, մեկին մյուսով են փոխում: Եթե չի լինելու այնպիսի մեկը, որ մեծ լծակներ ունի, կասկածում եմ , որ փոփոխություն լինի:

Դեռ շատ բաներ կփոխվեն՝ ահռելի գլոբալ հարցերի շուրջ, Իրանի միացումը Եվրոպայի և Ամերիկայի հետ հիմնարար ազդեցություն կարող է ունենալ: Այդ համատեքստում քննարկել Տիգրան Սարգսյան անձի փոփոխությունն այնքան էլ ճիշտ չէ: Ի՞նչ կլինի Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող փոքր երկրների հետ՝ դժվար է ասել, իսկ Տիգրան Սարգսյանի և նոր վարչապետի անունները կքննարկեն, և դրանով ամեն ինչ կավարտվի»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում