Վաշինգտոնի դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ-ի դեմ հայցը, որը ներկայացրել են երեք ենթադրյալ ահաբեկիչների հարազատները: Նրանք ոչնչացվել են Եմենում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ նման որոշում է ընդունել դատավոր Ռոզմարի Քոլյերը:
Գործով որպես պատասխանողներ են անցնում այդ ժամանակ պաշտպանության նախարար Լեոն Պանետան և ԿՀՎ տնօրեն Դևիդ Պետրեուսը, ինչպես նաև ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը և գեներալ Ջոզեֆ Վոութելը: Նրանք մեղադրվել են անհիմն զենք կիրառելու մեջ՝ մի շարք ահաբեկչությունների մեջ կասկածվող արմատական մուսուլման հոգևորական Անվար Ալ-Ավլաքիի, նրա 16-ամյա որդու՝ Աբդուրահմանի և օգնականի՝ Սամիր Հանի նկատմամբ:








































