Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Կաթողիկոսը սպասում է վարչապետին. ինչ է սպասվում որոշ հոգևորականների

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադառնալով վարչապետ Փաշինյանի լոսանջելեսյան հայտարարությանը՝ որոշ հոգևորականների ծնկի բերելու մասին, լրագրողներին ասել է, որ ակնկալում է վարչապետի վերադարձից հետո հանդիպման ընթացքում խոսել այդ թեմայով և հասկանալ իրավիճակը:

Վարչապետի հայտարարությունը դարձավ մեծ աղմուկի պատճառ, հատկապես նախկին իշխանության շրջանակների համար, որոնք բաց չթողեցին նրան Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհի համար մեղադրելու առիթը, թեև Փաշինյանը շատ հստակ ընդգծել էր, որ խոսքը որոշ հոգևորականների մասին է, իսկ եկեղեցուն պետությունը պատրաստ է աջակցել այն շրջանակում, որը նպատակահարմար կդիտարկի, և որի կարիքը կզգա եկեղեցու ղեկավարությունը՝ ՀԱԵ-ն ավելի հզորացնելու համար:

Այդուհանդերձ, անկախ այդ շահարկումներից, որոնք արդեն դարձել են բոլորի համար սպասելի և սովորական մարտավարություն, հանրությանն իրապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ վարչապետը կոշտ անդրադարձ կատարեց իրեն ուղղված հարցին, ո՞րն էր այդ կոշտության առիթը: Որովհետև կարծես թե զուտ տեսական ռիսկի մասին խոսելու պարագայում Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կոնկրետ թիրախում դիտարկեր որոշ հոգևորականների: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ վարչապետն այդուհանդերձ տիրապետել է որոշակի տեղեկատվության որոշ հոգևորականների գործունեության առնչությամբ, ինչի կապակցությամբ էլ հայտնել է դժգոհությունը, և ինչով պայմանավորված է եղել կոշտ արձագանքը:

Այդ իմաստով հետաքրքիր է մի հանգամանք: Լոս Անջելես մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցությամբ նորոգված Վեհարանի բացման արարողությանը: Եթե կային «որոշ հոգևորականների» վարքագծի հետ կապված խնդիրներ կամ դիտարկումներ, ապա ենթադրվում է, որ վարչապետն այդ կապակցությամբ կհայտներ ինչ-որ բան Կաթողիկոսին: Գարեգին Երկրորդի այսօր տված արձագանքը հուշում է, որ Կաթողիկոսին որևէ բան հայտնի չէ, թեև հնարավոր է, որ Գարեգին Երկրորդը պարզապես ոչինչ չի ցանկանում խոսել, քանի դեռ իրավիճակը չի քննարկել վարչապետի հետ, ինչը չի բացառում, որ նա այդուհանդերձ տեղյակ է, թե ինչն էր Փաշինյանի կոշտության պատճառը:

Պետք չէ բացառել նաև, որ այդ կոշտության շարժառիթներից մեկն էլ եղել է այն, որ վարչապետը խնդրի առնչությամբ չի ստացել Կաթողիկոսի բավարար կամ համարժեք արձագանքը, ինչից հետո որոշել է սրել հարցը: Այդ ամենն անշուշտ ենթադրության, վարկածային դիտարկումների դաշտից է, իսկ խնդիրը թերևս ունի առավել հստակեցման կարիք, և վարչապետի վերադարձից հետո վարչապետ-Կաթողիկոս ձևաչափով դրա քննարկումը կտա հանրային հարցերի պատասխանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում