Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:
86 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը պարտության մատնեց Իռլանդիան ներկայացնող Ալեքսանդր Դոլիին:
Այդպիսով, մեր ընտրանու ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեց, որն այս մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 3-րդ մեդալն էր: Արծաթե մեդալի է արժանացել Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) կանգնել է պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:








































