Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:
70 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով ռումինացի Ադրիան Մոիսին:
Եզրափակչում Գրիգորյանի հակառակորդը լինելու է ադրբեջանցի Ռուսլան Դիբիրգաջիևը:







































