Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադրվել էր ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերը:
Իսպանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարծում է, որ Ռոյսը կարող է լրջորեն ուժեղացնել կատալոնացիների խաղը: «Բարսելոնա»-ն պատրաստվում էր Ռոյսի տրանսֆերի դիմաց 30-40 մլն եվրո առաջարկել «Բորուսիա»-ին:
Այնուամենայնիվ, ակումբը չի կարող իրականացնել իր ծրագիրը: Հիշեցնենք, որ անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին արգելել է առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ տեղափոխություններ իրականացնել:
«Բարսելոնա»-ն արդեն հաղորդագրություն է տարածել, որ մտադիր է բողոքարկել որոշումը:









































