Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Ամուլսարի հարցում իմ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար ահրաժեշտ է համարում դե յուրե և դե ֆակտո ստանալ մեկ հարցի պատասխան. շահագործումն էկոլոգիական աղե՞տ է, թե ոչ: Նա կարևորում է այս հարցում մինչև վերջ ճշմարտության հետևից գնալը։ Վարչապետն այս մասին խոսեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ամուլսարի հարցով կա վերջնական որոշում և որն է դա: «Այս հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը` անկախ ամեն ինչից: Մի մասն ասում է, որ Ամուլսարը սար է` ինչ ուզում է լինի, աշխարհն էլ քանդվի, Ամուլսարը պետք է մնա սար, մյուս մասն ասում է` աշխարհը քանդվի` Ամուլսարը պետք է շահագործվի: Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ, որ այս հարցում հայ հանրության ու միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ, և պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից: Հիմա դա էկոլոգիական աղե՞տ է, թե աղետ չէ. այս հարցի պատասխանը պետք է ես դե յուրե և դե ֆակտո ստանամ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց` մարդիկ են լինելու, ովքեր արձագանքելու են, թե արդյոք պարզ չէ դա: Փաշինյանի կարծիքով` ոչ, պարզ չէ:

«Այո, հասկանում ենք, որ խնդիրներ կան: Ես մեկ բան եմ ասում՝ պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր հարց է` և տնտեսական, և էկոլոգիական, բոլոր առումներով: Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր: Ես ասել եմ, որ մինչև վերջ պետք է գնալ ճշմարտության հետևից: «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ իսկապես այն ստանդարտներով, որ նրանք ասում են, հնարավոր է այդ շանքը շահագործել, ես նրանց կաջակցեմ, իսկ եթե հնարավոր չէ, բացառված է, որ ես աջակցեմ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իրեն ընդհանրապես այս հարցում անհանգստացնում է այն, որ մի մասն ասում է` այսպես է ու վերջ` պետք է բացվի, մյուս մասը` չպետք է բացվի: Փաշինյանը ոչ մի տեսակետն է կիսում, ոչ մյուսը: «Տեղեկացված որոշում է պետք կայացնել: Ես համաձայն չեմ, թե ում ճնշումն ուժեղ եղավ, կառավարությունը պետք է դրա տակ որոշում կայացնի: Ես երբեք ճնշման տակ չեմ գործել և չեմ գործի` անկախ ամեն ինչից: Իմ խնդիրը, դիրքորոշումը պարզ է` և հայ, և միջազգային հանրության հետ այս հարցում պետք է լինենք ազնիվ: Իսկ ազնիվ լինելու համար պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից»,-նշեց Փաշինյանը:

Նա նշեց` վերջնական որոշում դեռ չկա: Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունեն: «Կարող է կես ժամից պարզվի, որ այդ հիմքն ի հայտ է եկել, եթե պարզվի, ոչ մի շահագրգռություն չունենք, կփակենք: Բայց, եթե չկա, միայն այն պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, չենք փակելու: Շատերն ասում են, թե կառավարությունը թույլ է տալիս հանքի շահագործումը: Հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել, եթե ունենք արգելելու հիմք և պատճառ, պետք է արգելենք, եթե չունենք, ինչի հիման վրա ենք արգելում, որոշումը պետք է լինի իրավական»,-եզրափակեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում