Բժիշկներն անվանել են քայլերի քանակը, որն անհրաժեշտ է կատարել ամեն օր տարբեր տարիքի մարդկանց, հաղորդում է REN TV-ն:
Սրտաբան Յուրի Կոնևի խոսքերով, երիտասարդները սրտանոթային համակարգը մարզելու համար ամեն օր պետք է առնվազն 10 հազար քայլ կատարեն, իսկ տարեցները՝ 5-7 հազար:
Նա նշել է, որ այդ խորհուրդներին չհետևելու դեպքում, սրտանոթային համակարգը «թուլանում է՝ անկախ նրանից, թե ինչով է նա զբաղվում»:
Բժիշկը նաև հավելել է, որ ավտոմեքենայով տեղաշարժվելու դեպքում մարդկանց մոտ ճարպակալման, ինչպես նաև արյան ճնշման բարձրացման և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգ է առաջանում:
Նա եզրակացրել է, որ նույնիսկ երեք րոպե քայլելը նվազեցնում է արյան ճնշումը:











































