Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Փաշինյանը հայտարարեց առաջին փուլի ավարտը. նոր պայքար

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում արել է երկու էական արձանագրում: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարում է ամենևին ոչ առաջին անգամ, սակայն սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած խորհրդակցությանը նա խոսել է պայքարի «ռեսթարտի» մասին: Իսկ դա որոշակիորեն նշանակում է ոչ թե արդյունավետության աստիճանական աճի տրամաբանություն, այլ որոշակիորեն նոր շրջափուլի: Այլ կերպ ասած, Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով հայտարարում է առաջին շրջափուլի ավարտի և երկրորդը սկսելու անհրաժեշտության մասին:

Միաժամանակ, Փաշինյանն արձանագրել է, որ խնդիրը լոկ նախկինում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը չէ, այլ այն, որ պետք է նոր համակարգը զերծ լինի կոռուպցիայից, որովհետև բավարար արդյունավետությամբ պայքարի բացակայության պարագայում կոռուպցիան կգտնի նոր իրադրությանն ադապտացվելու ձևը: Այս հայտարարությունը հատկապես խորհրդանշական է հնչում ուժային բլոկում փոփոխությունների ֆոնին, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների առումով իրականացրել է վարչապետ Փաշինյանը: Եվ խնդիրն այստեղ, անշուշտ, բավականին լայն է՝ ընդհուպ քաղաքական ասպեկտ, և գուցե նույնիսկ, առաջին հերթին, քաղաքական: Բանն այն է, որ կոռուպցիան Հայաստանում իր բնույթով, տրամաբանությամբ, իր հոգեբանությամբ և պատճառահետևանքային կառուցվածքով զգալիորեն քաղաքական երևույթ էր: Հայաստանում կոռուպցիան մոտ քառորդ դար, ըստ էության, իրենով փոխարինել է քաղաքական համակարգը, կամ եղել է քաղաքական համակարգի կազմակերպակառուցվածքային բազան, ինչպես որ, իհարկե, բազա ամեն ինչում:

Այդ պարագայում, «կոռուպցիայի վերադարձ», «կոռուպցիայի ադապտացիա» ձևակերպումներն օգտագործելով, Նիկոլ Փաշինյանը խորքային առումով խոսում է թերևս ավելի բազմաշերտ քաղաքական իրողությունների մասին, որ կանգնած են պետական ընթացքի առջև ընդհանրապես, և իշխանության համակարգային կառուցման առումով՝ մասնավորապես: Նիկոլ Փաշինյանը գործնականում շոշափում է նոր իշխանության, կառավարող նոր համակարգի քաղաքական տրամաբանության հարցը, մեծ հաշվով՝ ահազանգելով, որ այդ տրամաբանության, այսպես ասած, «քաղաքականացվածությունը» զուտ թավշյա հեղափոխությամբ ամենևին երաշխավորված չէ: Այդ իմաստով, վարչապետը գործնականում խոսում է խնդրի լուծման զուգահեռ մեխանիզմների մասին: Օրեր առաջ հայտարարվեց, որ խորհրդարանը սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքը: Փետրվարին սպասվում է Սահմանադրության փոփոխության աշխատանքային խմբի կազմավորում: Սրանք պետք է լինեն Հայաստանում քաղաքական արդիականացման առանցքային նախագծեր, և դրանց որակից է կախված լինելու Հայաստանում ներքաղաքական կյանքի արդիականացման ճակատագիրը: Մյուս կողմից, սակայն, արդիականացման ճակատագիրը կախված է լինելու նաև կոռուպցիայի դեմ պայքարից, հենց այն պատճառով, որ Հայաստանում կոռումպացված է եղել ոչ միայն պետական, տնտեսական, հանրային կյանքի մի ահռելի մաս, այլ որովհետև կոռումպացված է եղել և դեռևս շարունակում է զգալիորեն մնալ քաղաքական մտածողությունը:

Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինտենսիվությունը լուծում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական խնդիր, ապահովելով հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, այսպես ասած, օրենսդրական մեխանիզմների կենսագործման թիկունքը, քանի դեռ այդ մեխանիզմները ինքնին չունեն խորքային արմատներ հանրային մտածողության և քաղաքական պրակտիկայի դաշտում: Մյուս կարևոր արձանագրումը, որ արվել է խորհրդակցության ընթացքում, իրավապահ կառույցների փոխգործակցության լիարժեքության հարցն է, որտեղ, ըստ վարչապետի, առաջացել են խնդիրներ: Սա, իհարկե, առանձին խոսակցության առարկա է, որին կանդրադառնանք առաջիկայում, սակայն նկատենք, որ այս խնդիրը գործնականում եղել է նաև նախկին իշխանությունում, երբ ակնառու արտահայտվում էր այս կամ այն իրավապահ կառույցների միջև մրցակցությամբ՝ պայմանավորված հատկապես դրանց ղեկավարների շահերով ու փոխհարաբերությամբ: Բանն այն է, որ այդ իրավիճակը «կարգավորվում» էր «խորքային պետության» կոռուպցիոն սխեմաներով, որտեղ, ի վերջո, չեզոքանում և բալանսավորվում էին այդ ոչ լիարժեք գործակցությամբ պայմանավորված խնդիրները: Այժմ, երբ դրված է «խորքային պետությունը» բացառելու ռազմավարական խնդիր, ակնառու է, որ իրավապահ կառույցների միջև գործակցության լիարժեքության բացակայությունը հղի է խորքային հետևանքով, որի կանխարգելման հարցը բարձրաձայնում է վարչապետը: Այստեղ կա մեկ այլ հարց՝ հաջողվելո՞ւ է գտնել կանխարգելման արդյունավետ տարբերակ, որը հիմնված չէ միայն Փաշինյանի անձնական գործոնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում