ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ութ անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օգնել գալիք ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ գործի հետաքննությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն աշխատել իր փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։ Բացի դրանից, նա Ուկրաինայի առաջնորդին համագործակցության համար ցանկացած օգնություն է առաջարկել։
Նշվում է նաև, որ Ջուլիանին մի քանի անգամ հանդիպել է Ուկրաինայի կառավարության անդամների հետ։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը հրաժարվել է այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց։