Իտալիան կոչ է արել գտնել Լիբիայում հակամարտության քաղաքական կարգավորման տարբերակները, որոնք, այդուհանդերձ, ենթադրում են Մուամար Քադաֆիի կողմից իշխանությունից հրաժարվելու դիմումի ներկայացում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համապատասխան հայտարարություն արել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին՝ հարցազրույց տալով ալժիրյան լրատվամիջոցներին: ՄԱԿ-ի ղեկավարությունը երեկ դիմել է Լիբիայի ապստամբներին և կառավարությանը՝ առաջարկելով սկսել երկկողմ ուղիղ բանակցություններ:
Միաժամանակ, Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Աբդալլահ Ալ-Խատիբը նշել է, որ կողմերը դեռ հեռու են երկուստեք ընդունելի որոշումներից: