Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի առաջին պաշտոնական այցը Ճապոնիա ոչ այնքան հարթ է սկսվել: Տոկիո ժամանելուն պես մամուլի հետ զրույցի ընթացքում քաղաքական գործիչը «Ծագող արևի երկիրը» շփոթել է ՉԺՀ-ի հետ:
«Սա անհավատալիորեն հետաքրքիր ժամանակ է Նոր Զելանդիայի և Չինաստանի հետ նրա հարաբերությունների համար»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը:
Արդեռնը շտապել է ուղղել սխալը, հայտնում է TVNZ-ն: Նա իր վրիպումը վերագրել է երկար թռիչքին և ժամանակային գոտիների փոփոխությանը:
Moments after touching down in JAPAN, New Zealand Prime Minister (& major leftist who has implemented several harmful policies) Jacinda Ardern faced media saying she was really excited about New Zealand's 'relationship with CHINA'.https://t.co/Q0vjwYm5X3 pic.twitter.com/60tirxmulY
— Lola Netty (@TXTrumpette89) September 19, 2019