Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Բակո Սահակյանը ջանասիրաբար կազմակերպել է Մարտի 1-ին Արցախից մարդկանց ուղարկելու գործընթացը. Բադասյան

«Հայկական ժամանակ» օրաթերթը, իր տեղեկություններով, լուր է հրապարակել, որ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը լրատվամիջոցներին տեղեկությունը հրաժարվել է մեկնաբանել՝ ըստ էության այն ո՛չ հերքելով, ոչ էլ հաստատելով։

Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ նշում է, որ ինքը նման տեղեկություն չունի։

Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երևան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս տեղեկությունը, նշեց. «Իհարկե, նա անպայման պետք է ներգրավվի գործում։ Ես իմ վերջին հարցազրույցներից մեկում ասել եմ՝ Բակո Սահակյանը ջանասիրաբար կազմակերպել է Մարտի 1-ին Արցախից Երևան մարդկանց ուղարկելու գործընթացը։ Տեսեք, ես ասում եմ՝ մարդկանց և ոչ՝ զորք։ Նա մարդկանց է ուղարկել, որոնց հագցրել են զինվորական շորեր։ Օգանովսկին էլ տեղը տեղին վիզ առնելով ասել է այդ մասին»։

Բադասյանն ընդգծեց. «Ես նորմալ եմ դիտում այդ հարցաքննությունը։ Ի վերջո՝ ամեն ինչի իրավական գնահատականը պետք է տրվի»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք սի՞ն են այն մտահոգությունները, որ գործում փորձ է արվում ներքաշել նաև Արցախի ղեկավարությանը, Վահան Բադասյանը պատասխանեց. «Ով ուզում է լինի՝ եթե ներքաշված են հանցագործության մեջ, պետք է պատասխան տան, զբաղեցրած պաշտոնը որևէ կապ չունի։ Աշխարհում քիչ չեն եղել դեպքեր, երբ աշխարհի գերակա դերակատարություն ունեցող երկրների ղեկավարները նստել են մեղադրյալի աթոռին. դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Ընդհակառակը՝ օրինակելի երևույթ է և անհրաժեշտության դեպքում պետք է տեղի ունենա»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Վտանգավորն այն է, երբ հանցագործությանը գնահատական չի տրվում, ուրիշ ոչ մի վտանգավոր բան այս գործընթացում ես չեմ տեսնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում