Երկու օր է, ինչ Աստանայի իշխանությունները հեռախոսազանգեր են ստանում, որոնցով անհայտ անձինք հայտնում են, որ Աստանայի Անկախության պալատում տեղադրված է պայթուցիկ սարք: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում է կայանալու ԵԱՀԿ անդամ-երկրների ղեկավարների 21-րդ դարի առաջին գագաթաժողովը: Երեկ նոյեմբերի 22-ին ստացված հեռախոսազանգից հետո պալատը զննվել է, ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել: Նմանատիպ հեռախոսազանգ ստացվել էր նաև կիրակի օրը: Այդ ժամանակ «հեռախոսային ահաբեկիչը» հայտնել էր, որ պայթուցիկ սարք է տեղադրված Անկախության պալատի կողքին գտնվող «Շաբիտ» մշակութային պալատում, ուր տեղակայված է ԵԱՀԿ գագաթաժողովը լուսաբանող մամուլի կենտրոնը: Կիրակի նույնպես պայթուցիկ սարքը չի հայտնաբերվել: