Օմսկի մարզի Նովովարշավսկի շրջանում ՀՀ 49-ամյա քաղաքացի Գագիկ Գրիգորյանը մեղադրվում է անօրինական ներգաղթ կազմակերպելու մեջ: Գործն արդեն գտնվում է դատարանում: Քննության տվյալներով՝ Գրիգորյանը Բոլշեգրիվսկոյե ավանում կազմակերպել է ԱՊՀ երկրներից այստեղ ժամանող ներգաղթյալների անօրինական կեցությունը՝ օգնելով նրանց մնալ Ռուսաստանում նույնիսկ աշխատանքային թույլտվության ժամկետը սպառվելուց հետո:
Իր ծառայությունների համար Գրիգորյանը գումարներ է վերցրել: Գրիգորյանի գործունեության մասին իրավապահներն իմացել են 2010 թ. հունվարին, երբ նա դիմել էր սահմանապահներին Ուզբեկստանի քաղաքացու անձնագրում կաշառքի դիմաց կնիք դնելու համար:








































