Այսօր Չիլիի խաղաղօվկիանոսյան ափերին տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:
Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժ. 06.43-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ չիլիական Իկիկե քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ինչպես հայտնել է Reuters-ը, Չիլիի իշխանությունները հայտարարել են առափնյա գոտիների բնակչության տարհանման մասին: Հայտարարվել է ցունամիի վտանգ: