Վաշինգտոնը դադարեցնում է Ռուսաստանի հետ խորհրդակցությունները հակահրթիռային պաշտպանության ոլորտում՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին չորեքշաբթի օրը Կոնգրեսի լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի օգնականի տեղակալ Էլեն Բաննը՝ գրում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ Պենտագոնը մտադիր է ևս մեկ անգամ ուսումնասիրել Ռուսաստանի հետ «ՀՀՊ հարցով ապագա կապերը»`«վստահ լինելու համար, որ դրանք համապատասխանում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ազգային անվտանգության շահերին»:










































