Ինչպես լրատվամիջոցներին երեկ հայտնել է ամերիկացի լրագրող և Ռուպերտ Մերդոքի կենսագիր Մայքլ Վուլֆը, Մերդոքը հնարավոր է՝ վաճառի բրիտանական իր Times և The Sun պարբերականները: Այս ամենը կապված է ծավալվող այն սկանդալի հետ, որ Մերդոքի լրատվամիջոցները գաղտնալսել են ցանկացածին, ում ուզել են, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունին:
Ըստ Վուլֆի՝ խոսքն ընդհանրապես ողջ News Corp.-ից հրաժարվելու մասին է, որին են պատկանում նաև Sunday Times-ն ու News of the world-ը, որն արդեն փակվել է: Սակայն փորձագետները շեշտում են, որ Մերդոքն այս ծայրահեղ քայլին կդիմի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ սկանդալը հարթելու այլ ճանապարհներ չկան: