Հուլիսի 11-ին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց.
1. Արտակ Մելիքսեթյան
2. Արմեն Սմբատյան
3. Տաթևիկ Օհանյան
Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում:
Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին և չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային կարգով:










































