«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. երկրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել և ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 523 նամակ, փոխնախագահներին՝ 52 նամակ: ԱԺ նախագահը և փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 441 նամակ, պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 465 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:












































